Բարի օր ու բարի առավոտ,
Բարև բոլորին, արևին ու աշխարհին,
Բարև անամպ երկնքին,
Ծառ ու ծաղկին
Ու բարև նրանց, ովքեր բարի են ու բարևում են բոլորին։
Այս խոսքերով սկսվեց գիտելիքի օրվան նվիրված միջոցառումը ԱՊԷՔ֊ի դահլիճում։ Այն կազմակերպել էին ԱՊԷՔ֊ի Ուս. խորհրդի անդամները։ Ուսանողները շնորհավորեցին բոլորին` ցանկանալով ուսման մեջ նորանոր հաջողություններ և բազում բարձունքներ։ Գեղեցիկ երգ ու պարով միջոցառումը վերածվեց տոնի, տոն, որն իր բնույթով կյանքի ու գիտելիքի առաջին բնօրրանն է։