90-ական թվականներին Քոլեջը կատարել է ընդունելություն մի շարք մասնագիտությունների գծով՝ «Էլ. կայանների և ենթակայանների էլ. սարքավորումների մոնտաժ», «Իրավագիտություն», «էլ. հաղորդման գծերի շինարարություն և մոնտաժ», «Ապրանքագիտություն, նյութատեխնիկական մատակարարման և իրացման կազմակերպում», «Բանկային գործ», «Մենեջմենթ» և «Էլ. համակարգերի ավտոմատ կառավարում»: Շրջանվարտների թիվը հասնում էր 660-ի:
1996թ. փետրվարի 1-ին «Աբովյանի էլեկտրոնային սարքերի տեխնիկումը» վերանվանվել է «Աբովյանի էներգետիկական տեխնիկումի»: 2000թ. փետրվարի 2-ին «Աբովյանի էներգետիկական տեխնիկումը» վերանվանվել է «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի», իսկ 2002թ. ՀՀ կառավարության հունիսի 20-ի որոշմամբ «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը» վերանվանվել է «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
2005թ. Հայ-Ռուս գազարդի հետ կնքվում է պայմանագիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպելու ընդունելություն նոր մասնագիտությունների գծով՝ «էլ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «ՀՏ և ԱՀ ծրագրային ապահովում», «Էկոնոմիկա և հաշվապահական հաշվառում և հսկում», «Չափագիտություն», «Գազ. սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում»:
2012թ. Քոլեջը սկսեց ընդունելություն կազմակերպել հիմնական կրթության հենքի վրա, որի արդյունքում ուսանողների թիվը զգալի աճեց:
Ուսուցումը քոլեջում կազմակերպվում է անվճար-վճարովի հիմունքներով։