Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը (այսուհետ՝ Քոլեջ) ազգային կրթական համակարգի մի մասնիկն է, որի հիմնական առաքելությունն է գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումը, սովորողների մոտ ազգային մտածելակերպի ձևավորումը: Քոլեջի նպատակն է, որ սովորողները հասարակության մեջ ավելի բարձր աստիճան զբաղեցնեն, ակտիվ մասնակցություն ունենան հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Քոլեջը իր պատմությունը սկսել է 1968թ.՝ որպես Կրասնոդարի «Էլեկտրոնային սարքաշինության» տեխնիկումի Աբովյանի երեկոյան մասնաճյուղ: Նույն տարում կատարվել է ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝ «Ռադիոդետալների և ռադիոկոմպոնետների արտադրություն», «Կիսահաղորդչային սարքերի արտադրություն»:
1971թ. №2 հրամանով տեխնիկումը վերանվանվել է «Աբովյանի երեկոյան էլեկտրոնային սարքերի» տեխնիկումի: 1972թթ. ուս. տարում տեխնիկումը տվեց առաջին շրջանավարտները՝ թվով 60: 1975թ. տեխնիկումը կատարել է ընդունելություն «Միկրոէլեկտրոնային իրերի արտադրություն» մասնագիտությամբ: Մեծանում է շրջանավարտների թիվը, 1972- 1976թթ. տեխնիկումը տվեց 285 շրջանավարտներ:
1981թ. կառուցվել է քոլեջի նոր ուսումնական , վարչական մասնաշենքերը, իսկ 1990թ.՝ հանրակացարանը: 1982թ. հուլիսի 17-ին №66 հրամանով «Աբովյանի երեկոյան էլեկտրոնային սարքերի» տեխնիկումը վերանվանվել է «Աբովյանի էլեկտրոնային սարքերի տեխնիկումի»: Այդ տարիների ընթացքում քոլեջը տվել է 1000-ից ավելի շրջանավարտներ:
90-ական թվականներին Քոլեջը կատարել է ընդունելություն մի շարք մասնագիտությունների գծով՝ «Էլ. կայանների և ենթակայանների էլ. սարքավորումների մոնտաժ», «Իրավագիտություն», «էլ. հաղորդման գծերի շինարարություն և մոնտաժ», «Ապրանքագիտություն, նյութատեխնիկական մատակարարման և իրացման կազմակերպում», «Բանկային գործ», «Մենեջմենթ» և «Էլ. համակարգերի ավտոմատ կառավարում»: Շրջանվարտների թիվը հասնում էր 660-ի:
1996թ. փետրվարի 1-ին «Աբովյանի էլեկտրոնային սարքերի տեխնիկումը» վերանվանվել է «Աբովյանի էներգետիկական տեխնիկումի»: 2000թ. փետրվարի 2-ին «Աբովյանի էներգետիկական տեխնիկումը» վերանվանվել է «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի», իսկ 2002թ. ՀՀ կառավարության հունիսի 20-ի որոշմամբ «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը» վերանվանվել է «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի:
2005թ. Հայ-Ռուս գազարդի հետ կնքվում է պայմանագիր, որը հնարավորություն է տալիս կազմակերպելու ընդունելություն նոր մասնագիտությունների գծով՝ «էլ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «ՀՏ և ԱՀ ծրագրային ապահովում», «Էկոնոմիկա և հաշվապահական հաշվառում և հսկում», «Չափագիտություն», «Գազ. սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում»:
2012թ. Քոլեջը սկսեց ընդունելություն կազմակերպել հիմնական կրթության հենքի վրա, որի արդյունքում ուսանողների թիվը զգալի աճեց:
«Մեր փիլիսոփայության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ կրթությունը առաջընթացի և զարգացման հիմնաքարն է: Մենք տրամադրում ենք մեր ուսանողներին գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, որոնք անհրաժեշտ են էներգետիկ ոլորտում առաջատարներ դառնալու համար: Կենտրոնանալով գործնական փորձի, միջառարկայական ուսուցման և կայունության վրա, մենք նպատակ ունենք զարգացնել ապագա մտածողների համայնք, ովքեր ի վիճակի կլինեն դիմակայել վաղվա մարտահրավերներին»:
«ԱՊԷՔ-ի առաջնորդող սկզբունքն է գերազանցել բոլորին նորարարության միջոցով: Մենք տրամադրում ենք բարձրորակ կրթություն, որը օգնում է մեր ուսանողներին գերազանցել էներգետիկ տեխնոլոգիաների դինամիկ ոլորտում: Մեր սկզբունքը պտտվում է որակյալ և կարողություններին միտված շարունակական ուսուցման շուրջ»:
«Մեր հաջողության բանալին ուսանողակենտրոն ուսումնառությանը և ոլորտին առնչվող մեր անսասան նվիրվածությունն է: Խթանել ամուր գործընկերությունը էներգետիկ ոլորտի առաջատարների հետ, ապահովելով ժամանակակից սարքավորումներ և ռեսուրսներ, առաջարկելով անհատական աջակցություն յուրաքանչյուր ուսանողի: Ապահովել, որ մեր շրջանավարտները կարողանան հաջողության հասնել մրցունակ գլոբալ շուկայում: Բացի այդ, մեր շեշտադրումը նորարարության, քննադատական մտածողության և համագործակցության մշակույթի խթանման վրա, պատրաստում է մեր ուսանողներին կյանքի ընթացքում մասնագիտական աճին և ներդրմանը հասարակության մեջ»:
Իր 53- ամյա գործունեության ընթացքում Քոլեջը տվել է 5575 շրջանավարտ, որոնց մեծ մասը հաջողությամբ աշխատում են էներգետիկայի բնագավառի տարբեր ստորաբաժանումներում, հաշվապահական գրասենյակներում և այլն: Քոլեջի աշխատանքները միտված են կրթության բովանդակության արդիականացմանը, ուսումնական գործընթացի կատարելագործմանը, կրթության որակի ապահովմանը, այլ հաստատությունների հետ համագործակցության ամրապնդմանը և այդ նպատակով նաև կրթության որակի ապահովման համակարգի ստեղծմանն ու որակի մշակույթի ձևավորմանը:
Օրերս ԱՊԷՔ֊ում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի ծննդյան 125֊ամյակին նվիրված բաց դաս` Աստղիկ Թանանյանի և Ուս. խորհրդի նախաձեռնությամբ։
Ներկայումս Քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրի առկա ուսուցմամբ 6 մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 252 ուսանող, իսկ հեռակա ուսուցմամբ 1 մասնագիտությամբ՝ 17 ուսանող:
Եթե ունեք հարցեր գրեք մեզ։ Մենք կպատասխանենք հնարավորինս շուտ։
Կոտայքի մարզ, Աբովյան Ուսանողական թաղամաս, Հատիսի փող., 4 շենք